Երևանի Seasons Park Station-ում տեղի է ունեցել ամանորյա տոնավաճառի բացման արարողությունը։ Այս տարի միջոցառումը նվիրված է Արցախից բռնի տեղահանվածների աջակցությանը։ Արարողության հաղորդավարներն էին արցախցի երիտասարդ բլոգեր Տիգրանը (TigranBlog) և դերասանուհի ու հաղորդավար Տոմա Պետրոսյանը։ Տոնի ժամանակ հաղորդավարները և բոլոր ներկաները պահել են բոլորի համար ընդհանուր երազանք խաղաղություն, և վառել են տոնածառի լույսերը։
Միջոցառմանը ելույթ են ունեցել արցախցի երեխաներ և ստեղծագործական կոլեկտիվներ` “Լիլիթ Ավանեսյանը և նրա սաները”, Հադրութի երեխաները “Դիզակ Արտ. Մշակութային կենտրոնը”։ Տոնավաճառի ընթացքում Արցախի տաղանդավոր երիտասարդությունը վարպետաց դասեր կանցկացնի, ինչպես նաև կանցկացվեն Արցախյան քաղցրավենիքի ու ժինգյալով հացի օրեր։ Արցախցիներին տաղավարները կտրամադրվեն անվճար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան