Լաչինի միջանցքի շրջափակման պահից անցել է արդեն ավելի քան կես տարի։ Այդ ամբողջ ընթացքում Արցախի թեմայով իրեն փիառ է ապահովում ով կարող է, այդ թվում նաև օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները։ Դրանից օգտվում են Հայաստանի իշխանությունները՝ ջանալով իրենց ժողովրդին ավելի թանկ ծախել և փող վաստակել ոչ աղքատ կյանքի համար հայրենիքից հեռու ինչ-որ տեղում։
Փաշինյանը ջուրն է գցում մեր երկիրը, ժողովրդին և մեր արժանապատվությունը։ Չնայած ոչ, հայերի բոլոր շահերը վարչապետը ջուրն է գցել դեռ ապրիլին՝ այն ժամանակ նա ասաց, որ երկիրը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ միասին։ Այստեղ կարելի էր ասել, որ այդ օրը Արցախի 120 000 բնակիչները կորցրին հավատը Հայաստանի և նրա իշխանությունների նկատմամբ։ Բայց բոլորը վաղուց հասկացել են, թե ով է թելերը ամուր բռնում և խաղացնում Փաշինյանին։
Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Կրիստինա Կուինը սենսացիոն հայտարարություն է արել. պարզվում է Նահանգները “հավատում են և հույս ունեն, որ Արցախի հայերը կկարողանան անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում”։ Ամերիկյան դեսպանի անհավանական ցինիկ հայտարարությունը։ Մենք ձեզ հետ հասկանում ենք, թե ինչպիսի կյանք է սպասվում մեր հայրենակիցներին Ադրբեջանի կազմում։ Ըստ էության ԱՄՆ-ն իր դեսպանի միջոցով ազգային հեռուստատեսության եթերում հայտարարեցին հայ ժողովրդի նոր ցեղասպանության մեկնարկի մասին։ Ամերիկան թքած ունի այդ մարդկանց ճակատագրի վրա։ ԱՄՆ-ն վաղուց պատրաստ էր հանձնել Արցախը Ադրբեջանին։
Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է ուզում Ռուսաստանը։ Անգամ հաշվի առնելով ռուսական խաղաղապահական ուժերի նկատմամբ ծագող հարցերին, այդ երկիրը երբեք չի պահանջել Արցախը հանձնել Ադրբեջանին։ Ընդհակառակը, ՌԴ-ն առաջարկում էր հետաձգել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը։ Բայց չէ որ Արցախի անվտանգության երաշխավորը միշտ Հայաստանն է եղել։ Եվ ի՞նչ արեցին Հայաստանի իշխանությունները։ Փաշինյանը փաստացի ճանաչեց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Եվ այժմ ստացվում է, որ մեր իշխանություններին գլխավոր խաղացնողը՝ ԱՄՆ-ն բացահայտ առաջ է տանում Ադրբեջանի կազմում Արցախի գոյության թեզիսը։
Արցախի բնակիչները ապշել են Ամերիկայի դեսպանի հայտարարությունից։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը դա անվանեց “իրական ժողովրդավարության խայտառակություն”։
Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը հասկանալի է՝ եթե Փաշինյանը Արցախի վրա ոտքերն է մաքրում, ապա ինչու՞ նույնը չի կարող անել նաև Բաքուն։
Դրա հետ մեկտեղ մշտական հարվածի տակ են ռուս խաղաղապահները, որոնք ամբողջ ուժով պաշտպանում են տեղի բնակչությանը և աշխատում են այնպես անել, որ իրավիճակը չվերաճի զինված հակամարտության։
Վերջին օրերի վառ իրադարձություններից մեկը՝ հունիսի վերջին խաղաղապահները ուղղաթիռով Երևանի հիվանդանոց հասցրին մեկ տարեկան երեխայի էնցեֆալիտ վարակով, և նույն ուղղաթիռով Ստեփանակերտ հասցրին կենսական կարևոր դեղօրայք։ Փաշինյանը և նրա թիմը ուղղաթիռ չունեն երեխային փրկելու համար։ Ահա այսպիսի իրականություն։
Իսկ ի՞նչ են անում Արցախի իշխանությունները, որոնց դավաճանել է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի շրջափակման ժամանակ Երևանում տարածքների դիրքորոշումը առաջ տանելու փոխարեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակներ է գրում և համարյա թե վերջնագիր է ներկայացնում այն երկրին, որը արդեն իսկ հակամարտության կանխարգելման համար ավելի շատ բան է արել, քան Հայաստանը։ Ստացվում է, որ Հայաստանի և Արցախի ղեկավարությունները խաղում են մեր հայրենակիցների ճակատագրերով, այն ժամանակ երբ խաղաղապահները փրկում են հիվանդ երեխաներին։
Այժմ անմտություն կլինի մտածելը, որ հավաքական Արևմուտքից ինչ-որ մեկը կխանգարի Ադրբեջանին։ Եթե այլ երկրները ցանկանային դա, արդեն միջոց կգտնեին։ Ադրբեջանը բացահայտ հարձակում է պատրաստում Արցախի գրավման և մեր հայրենակիցների ցեղասպանությունը սկսելու համար։ Հայաստանի այժմյան ամերիկամետ ղեկավարության համար այժմ կարևորը Ռուսաստանին և նրա խաղաղապահներին բարձր քննադատելն է, իսկ իրենք ոչ մի քայլ չեն ձեռնարկում, որոնք կօգնեին պահել մեր հողերը։
Աղբյուրը՝ Telegram
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Կարեվորը պարգեվաէճարները ու դատավորների աշխատավարձն է,իսկ մարդիկ ոչինչ։Մեկ ծափ են տալիս մեկ պար գալիս դրանց դեմ։Ո՞վ է մեղավոր։Հարց։
Խրվել ենք ու խաբված ենք
Իսկ Արցախը ցանկացե՞լ է չհանձնվել,ինչպես Գազայի ժողովուրդը։
Պոռնիկների դար է ով է կարող ճիշտն ու սխալը իրարից տարբերել խեղճ հայ ազ վայ մեզ