Արցախի վրա Ադրբեջանի հերթական հարձակումից հետո անցել է երեք շաբաթ։ Այսօր մեր ավելի քան 100 հազար հայրենակիցները, ովքեր ստիպված էին լքել իրենց տները, գտնվում են Հայաստանում։ Փախստականներին օգնում են սովորական բնակիչները, կամավորները և ուսանողները, նրանց համար կազմակերպվել են կամավոր օգնության հարյուրավոր աղբյուրներ։ Փախստականներին մթերք և տաք հագուստ են ուղարկում, օգնում են աշխատանք գտնել և հոգեբանական օգնություն են ցուցաբերում։ Մինչդեռ Հայաստանի Կառավարությունը ավելի է խորանում քաղաքական ինտրիգներում, մոռանալով իր ուղիղ պարտականությունների մասին։
Օրինակ, ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների սպասվող նիստին որոշել են ուղարկել նախարարի տեղակալին, սեպտեմբերի 5-ին ՀԱՊԿ-ից հետ կանչված Վիկտոր Բիյագովին մինչ այժմ չեն փոխարինել, շարունակվում են զրպարտությունները Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ…
Մինչդեռ արցախցիների փոխհատուցման հարցում խառնաշփոթ է։ Փորձագետները հայտնում են, որ հոկտեմբերի 1-ից Արցախի բոլոր պետծառայողները, որոնց խոստացել էին մինչև 2024 թվականի հունվարի 1-ը աշխատավարձ վճարել, համարվում են աշխատանքից ազատված և գումար չեն ստանա։ Ընդորում Արցախի բնակիչների 70%-ը ծառայել կամ աշխատել են պետական ապարատում։
Հեշտությամբ կարելի է հաշվել, թե ինչքան է Հայաստանի Կառավարությունը տնտեսում Արցախի փախստականների հաշվին։ Փորձելով արդարանալ, Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում Արցախին 1 մլրդ $ -ի չափով ֆինանսավորում է հատկացրել։ Այլ խոսքերով, միջինը 166,7 մլն $ է հատկացվել ամեն կես տարին մեկ։Կառավարության կողմից այժմ հայտարարված փախստականների օգնության ծրագիրը նախատեսում է մոտակա կես տարին հատկացնել 98 մլն $։ Այսինքն, իր տարածքում ընդունելով արցախցիներին, Հայաստանի վարչապետը տնտեսում է մարդկանց վշտի հաշվին համարյա 69 մլն $ և ստանում է ևս մոտ 50 մլն $ արտասահմանյան օգնություն։
Հայտարարելվել է, որ մոտակա կես տարին արցախցիները կստանան մոտ 120 $ մեկ մարդու համար վարձակալության և կոմունալ ծախսերի համար։ Լրացուցիչ ամեն փախստական կստանա միանվագ 233 $։ Ընդորում մարդիկ փախել են Արցախից, վերցրել են միայն անձնական իրերը և փաստաթղթերը։ Այդ դեպքում տարօրինակ է, որ Կառավարությունը հույս ունի, թե հատկացված գումարը հերիք է սոված մարդկանց նորմալ գոյության համար, որոնք տառապել են մոտ մեկ տարի տևած շրջափակումից։ Հարցը, թե ինչու փախստականների աջակցությանը ուղղեցին միայն հատկացված գումարի փոքր մասը, մնում է բաց։
Քանի դեռ հայկական Կառավարությունը զբաղված է քաղաքական զրպարտություններով և բացահայտ վնասում է մեր հայրենակիցներին, տարբեր հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, օգնություն են ցուցաբերում արցախցիներին։
Օրինակ, Հայաստանում Ռուսական Տունը կազմակերպել է արդեն չորրորդ մարդասիրական առաքելությունը դեպի Սյունիք։ Նրանք հյուրանոցներում տաք իրեր են բաժանում։
Ռուսական Տան աշխատակիցները Հոգեբանական-սոցիալական կարգավորման կենտրոնի հետ միասին փախստականների համար կազմակերպել են Հոգեբանական օգնություն, որը գործում է Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Արմավիրում, Վարդենիսում և Մարտունիում։
“Դոկտոր Լիզա” բարեգործական հիմնադրամը ուղարկման համար պատրաստել է 10 տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում մանկական սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ, անկողնային պարագաներ և էլեկտրական տաքացուցիչներ։ Եվս մոտ 20 տոննա բեռ փախստականներին հասցվել է ՌԴ Վոլգոգրադի մարզի ադմինիստրացիայի կողմից։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հատկացրել է 100 վրան և 200 տաք ծածկոց։
“Գազպրոմ Հայաստան” ընկերությունը լուծել է ավելի քան 1,5 հազար փախստականների բնակության վայրի հարցը։ “Տաշիր” ընկերությունը տանիք է ապահովել 750 ընտանիքների համար, այդ թիվը նախատեսում են կրկնապատկել։ Եվս 250 մարդու ընկերությունը աշխատանքի է վերցրել։
Բայց այդ ամենի մասին մեզ պետական հեռուստաալիքներով և փաշինյանական մեդիամերում չեն պատմում։ Նրանք ՌԴ-ի կողմից աջակցության մասին գիտակցաբար լռում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար։
Ավելին, մի քանի կառավարական ռեսուրսներ նենգորեն ստում են, որ Ռուսաստանի կողմից ոչ մի օգնություն չի ստացվում։ Փաշինյանի Կառավարությունը, որը դավաճանել է Արցախին և թողել է մեր հայրենակիցներին բախտի քմահաճույքին, այժմ փախստականներին իր քաղաքական նպատակներով է օգտագործում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան