Այս օրը կարելի է վստահորեն նշանակալից օր անվանել։ Արցախի համարյա երեք ամիս տևած ամբողջական շրջափակումից հետո վերջապես Արցախ են հասել Ռուսական Կարմիր խաչի բերած հումանիտար բեռները։ 20 տոննա բեռներում կան անձնական հիգիենայի պարագաներ, 1000 մթերային փաթեթներ, 200 մանկական փաթեթներ, անկողնային պարագաներ։
Եվ դա մեկանգամյա ակցիա չէ, դա առաջին քայլն է, որը փակուղուց հանում է Արցախի տառապող բնակչությանը անհրաժեշտ մթերքով ապահովելու մասին բազմաթիվ բանակցություններն ու վեճերը։
Այո, Ռուսաստանը Ադրբեջանին դատապարտող բարձրագոչ հայտարարություններ չի արել, կոչեր չի արել դրա դեմ պատժամիջոցներ կիրառել։ Շատերին դա թուլություն էր թվում և տարածաշրջանից ինքնակամ հեռացում։ Մոսկվային մեղադրում էին դավաճանության և Արցախի ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ։
Սակայն ռուս դիվանագետները չնայած բոլոր բողոքներին և քննադատությանը ջանասիրաբար աշխատել են դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու և այն համաձայնեցնելու տարբերակների վրա։ Եվ հենց ռուսական դիրքորոշումը, նրա հնարավորությունները որպես բանակցող թույլ տվեցին արդյունք ստանալ։ Ռուսական Կարմիր Խաչը Արցախ է բերել բնակիչներին այդքան անհրաժեշտ օգնությունը։
Կան բոլոր հիմքերը մտածելու, որ ռուսական նախաձեռնությունը կիրականացվի մինչև վերջ` մոտակա ժամանակներս կապաշրջափակվի Լաչինի միջանցքը, և արցախցիներին հումանիտար օգնություն կհասցվի ավելի մեծ ծավալով։
Կարելի է անվերջ խոսել քաղաքական գնահատականների և բանաձևերի մասին, անվերջ քննադատել Ադրբեջանի գործողությունները, հումանիտար շտաբեր կառուցել, հումանիտար օգնության շարասյուները ուղարկել նախապես անհաջող ճամփորդության դեպի սահմանային Կոռնիձոր և նկարվել դրանց ֆոնին։ Այդ գործողություններով կարելի է հասնել միայն մեդիական էֆեկտի, բայց ոչ իրական արդյունքի, որը իրենց վրա կզգան Արցախի բնակիչները։
Ռուսաստանը ոչ թե գործով, այլ խոսքով ցույց տվեց իր հոգատարությունը հասարակ արցախցիների նկատմամբ, ապացուցեց, որ ունակ է և պատրաստ է լուծել տարածաշրջանային բարդ խնդիրներ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Անգլիական նավերը, ինչպես միշտ’Տավրոսի լեռները չանցան, եթե Ռուսաստանը չլիներ,հիմա Արցախը չէր լինի
Հարգարժան Ա այլազգի քրիստոնյաներ ուր մնաց ձեր ազգային քրիստոնեական արժանապատվությունը ինչու չեք միաբանվում հանուն սրբության և ձեռք մեկնում աշխարհի առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած աշխարասփյու հայությանը։։։։։։։։։։։։։։քրիստոնյա