Երբ միջնորդը ԱՄՆ-ն է, կարելի է աչքերը փակե՞լ հայերի վրա

Արցախի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ ողբերգական սցենարով։ Հայաստանի ղեկավարությունը, որը Արցախը ուղիղ կերպով ճանաչել է Ադրբեջանի կազմում, շարունակում է իր քաղաքացիներին համոզել, որ արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը մնում են իրենց արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնում։ Այսինքն ոնց որ թե ամբողջովին չի հրաժարվել աջակցել նրանց։

Կարելի էր ուրախանալ գոնե այդ զուսպ հոգատարությամբ, եթե չլիներ “բայց”-երի շարքը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի քանի բանակցային հարթակ կա, որտեղ այս կամ այն կերպ շոշափվում է Արցախի և նրա քաղաքացիների ճակատագիրը՝ վաշինգտոնյան, բրյուսելյան և մոսկովյան։ Իսկ այ հայկական իշխանության մոտեցումները դրանց նկատմամբ բոլորովին տարբեր են։

Անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չեղարկեց ադրբեջանցի իր գործընկերոջ Բայրամովի հետ հանդիպելու համար Մոսկվա պլանավորված այցը։ Դա տեղի ունեցավ Ադրբեջանի կեղծ էկոլոգների կողմից Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին։ Ասվում էր, որ այդ իրավիճակում իմաստ չունի խոսել ընդդիմակցի հետ, անհրաժեշտ է կոպիտ արձագանք և այլն։ Լավ, այդ դիրքորոշումը հարգանքի է արժանի։ Երևանը գոնե ինչ-որ սկզբունքայնություն դրսևորեց և չխոսեց ագրեսորի հետ։

Հասավ վաշինգտոնյան բանակցությունների հերթը։ Դրանց ամենաթեժ պահին Ադրբեջանը սպանում է Արցախի պաշտպանության բանակի չորս զինծառայողների։ Եվ դա տեղի է ունենում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման ֆոնին, որը միայն թեժացել է Ադրբեջանի կողմից անօրինական հսկիչ անձնագրային կետի տեղադրումից հետո։ Արցախի Խորհրդարանը հորդորում է հայկական պատվիրակությանը անհապաղ լքել բանակցությունները մինչև իրավիճակը կայունանա։ Թվում է թե բոլորովին տրամաբանական քայլ է, որին Երևանը անցյալ տարի էր գնացել։ Բայց դա տեղի չի ունենում։ Հնչում են արդարացումներ, իբր դա ոչինչ չի տա, ընդհակառակը պետք է օգտագործել բանակցությունները սեփական դիրքորոշումը արտահայտելու համար։

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ տարբերություն կա անցյալ տարվա դեկտեմբերի և այժմյան իրավիճակի միջև։ Չէ որ բանակցողները նույնն են, ագրեսորը առաջվա պես ցուցադրում է իր բնույթը, միայն այժմ ավելի արնախմերոն։

Մեկ այլ պահ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարությամբ հանդես եկավ, որում ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը հարաբերությունների կարգավորման գործընթացում, խոստացավ իր աջակցությունը և կոչ արեց երկու կողմերին զսպվածություն դրսևորել և խուսափել սադրանքներից։ Երբ նույնատիպ հայտարարություններով հանդես է գալիս Ռուսաստանի ԱԳՆ-ն, դա հայկական իշխանական ԶԼՄ-ների և փորձագետների ահեղ քննադատությունն է առաջ բերում, որոնք հարց են տալիս, թե ինչու են զսպվածության կոչ անում երկու կողմերին, եթե ագրեսորն ակնհայտ է։ Պետդեպարտամենտի հետ իրավիճակում դա չի նկատվում։ Ինչպե՞ս դա կարելի է ընկալել։ Դա խոստովանություն է այն մասին, որ հունիսի 28-ին հայ զինծառայողների մահվան մեջ մեղավո՞ր է և Հայաստանը։

Իհարկե, Ռուսաստանի նկատմամբ կան բազմաթիվ հարցեր նրա վերցրած պարտականությունների կատարաման և չարդարացված սպասումների հետ կապված։ Բայց եթե դիտողություններ են ներկայացվում և դեմարշ է հայտարարվում մի միջնորդի նկատմամբ, ապա նմանատիպ իրավիճակում նույն քայլերը պիտի իրականացվեն նաև մյուսի նկատմամբ։ Եվ դա կհաստատեր այն փաստը, որ հայկական իշխանությունները ղեկավարվում են միայն հայերի շահերով, այլ ոչ թե արտաքին քաղաքական գործընկերոջը ինչ-որ բան ցույց տալու ցանկությամբ, երբ վտանգված է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ճակատագիրը։

Comments (1)

  • Չեմ հավատում ոչ մեկին բառիս բուն իմաստով, հակառակ դեպքում Ադրբեջանն ում շունն է, որ չկատարի ԱՄՆ, ՖՐԱՆՍԻԱՅԻ, կամ ՌԴ հրահանգները, ուղղակի տեսնում ենք, որ աչք են փակում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև