LA Reppublica թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նորից քննադատել է ՌԴ-ն և հայտարարել, որ “Անվտանգության ոլորտում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից սխալ էր”։ Նա նշել է, որ մեր երկիրը սկսել է փորձել դիվերսիֆիկացնել անվտանգության քաղաքականությունը, երբ “ճաշակել է սխալի դառը պտուղները”։ Ըստ էության Հայաստանի վարչապետը ոչ մի նոր թեզիս չի հրապարակել. ՀԱՊԿ-ի և Մոսկվայի նկատմամբ մեղադրանքներ Փաշինյանի և նրա թիմի կողմից հնչել են և առաջ։
Ակնհայտ է իրավիճակի աստիճանաբար սրացումը։ Մեր “հրաշալի կառավարությունը” հռետորաբանության խստացմամբ Մոսկվայի արձագանքն է փորձում ստուգել։ Բնականաբար, այդ հարցազրույցը հայտարարությունների համապատասխան արձագանք է ունեցել։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. “Պետք է կրել սեփական պատասխանատվությունը, այլ ոչ թե այն բարդել մեկ ուրիշի վրա։ Դրանով քաղաքական գործիչը տարբերվում է իր երկրի շահերի մասին չմտածող մարդուց։ Այլապես դա նմանվում է վատ պարողի մասին պատմությանը”։
Քանի դեռ Փաշինյանը հիշել է անվտանգության քաղաքականության մասին, եկեք հիշենք, թե ո՞վ կանգնեցրեց 44-օրյա պատերազմը։ ԱՄՆ-ն, Ֆրանսիա՞ն, Մեծ Բրիտանիա՞ն։ Ոչ, պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը։ Ո՞վ է այժմ ապահովում Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Ռուս խաղաղապահները։ Ինչ-որ մեկը կասկածու՞մ է,որ խաղաղապահական ուժերը չմտցնելու դեպքում Փաշինյանը կհանձներ ամբողջ Արցախը։
Ո՞վ է հետաքրքրված Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությամբ։ Անգլիա՞ն, Ֆրանսիա՞ն։ Նրանք թքած ունեն, թե մեզ հետ ինչ կլինի, նրանք հեռու են։ Իսկ Ռուսաստանին,որը Հավաքական Արևմուտքի հետ պատերազմի մեջ է, երկրորդ ճակատ Հարավային Կովկասում պետք չէ։ Ստենդֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը կարծում է, որ հայերը “մեկ ճանապարհ ունեն հարաբերություններ կառուցել այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են մեր տարածաշրջանի կայունությամբ և ծաղկմամբ, առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի հետ, այլ ոչ թե վազել արևմտյան աշխատասենյակներով պաշտպանի փնտրտուքով”։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով “Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ կշտամբանքները անգամ բոլոր օբյեկտիվ փաստարկների պայմաններում հակարդյունավետ են, հատկապես Երևանի համար, որը գլոբալ անկայունության պայմաններում պետք է ուժային կենտրոնների հետ հավասարակշռված հարաբերություններ պահպանի”։
Ինչ վերաբերում է Փաշինյանի չարդարացված հույսերի հետ, ապա հիշեցնենք, որ Փաշինյանը հրաժարվել է ՀԱՊԿ-ի հավաքներից` Հայաստան ռազմական ուժ մտցնելու և այնտեղ պահելու լեգիտիմ միջոցներից։ Վարչապետը հրաժարվել է նաև ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունից, չնայած Կազմակերպությունը պատրաստ է այն ուղարկել ցանկացած պահի։ Ի դեպ, վերջերս այդ հնարավորության մասին հիշեցրեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեվցովը։
Դաշնակիցների հետ հարցերը լուծելու փոխարեն Փաշինյանը որոշել է աշխարհաքաղաքական խաղեր խաղալ և հրավիրել է եվրոպական դիտորդներին, իսկ ավելի ճիշտ ՆԱՏՕ-ի լրտեսներին։ Նրանք կարող են տեղաշարժվել ամբողջ երկրով և պարտավոր չեն իրենց աշխատանքի մասին հայտնել Հայաստանի ղեկավարությանը։ Դրա փոխարեն, ինչպես գիտենք, ակտիվորեն զեկուցում են Բաքու և Բրյուսել։
Արդյունքում, Հայաստանի ներկա ղեկավարությունը ինչ-որ արդարացումներ է փնտրում դաշնակիցների օգնությունը հերթական անգամ չստանալու համար, մանիպուլյացիաներ է անում և վերածել է երկիրը աշխարհաքաղաքական հակամարտության ասպարեզի։ Իսկ ռուս դիվանագետները Հայաստանի Կառավարության հետ խոսում են, ինչպես փոքր երեխաների հետ, որոնք ամեն րոպե կարող են վառել բնակարանը։
“Իսկ հետո՞”,- կհարցնեք դուք։ Իսկ հետո այդ պիեսի հաջորդ արարը։ ՆԱՏՕ-ի ընդլայնման Եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը սոցցանցերում Հայաստանին կոչ է արել միանալ ալյանսին։ Ոչինչ չի՞ հիշեցնում։ Փաշինյանը ուկրաինական սցենարով երկիրը անդունդն է տանում։
Հետևությունները ինքներդ արեք։
Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Շատ ճիշտ եք ասում ։Բայց ոչ ոք չի կարողանում դրա ձեռքը բռնի ու դուրս շպրտի Հայաստանից ։Մի թէ այդքան անկարող ազգ ենք ու թույլ ենք տալիս հիմարի պես ,ինչ ուզենան մեզ հետ անեն։Մտան խորհրդանրան ու իսկական հայրենասերներին սպանեցին ,իսկ սրան թույլ են տալիս ինչ խաղ ասես խաղա մեր գլխին։Ես կասեի պետք է բռնել ու որպես դավաճանի դատել մասսայաբար։Բայց ով ՞ կանի ․․․․․․․․․