Ազգային պարկը այրվում էր 2 օր

 | 

Հայաստանի փրկարարական ծառայությունը հայտնում է “Դիլիջան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի 3-րդ հատվածում բռնկված հրդեհի մարման մասին։ Հրդեհի ամբողջական շիջման համար մասնագետներից պահանջվել է 2 օր, 6 փրկարար, Ազգային պարկի 8 աշխատակից և Խաչարձան գյուղի 15 բնակիչ։

Նշվում է, որ ահազանգը ստացվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Տավուշի բաժին։ 3 հեկտար անտառի հրդեհի հետևանքով այրվել են 3 ծառ, ևս 4 ծառ և չոր տերևները տուժել են, 2 հեկտար տարածքում այրվել է չոր խոտը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև