Մայրաքաղաքում ուղեվարձը թանկացել է

 | 

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ Երևանի Ավագանու խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման և անլիմիտ ուղետոմսերի մտցման նախագիծը։ Ընդորում, տոմսերը կլինեն ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ավելի թանկ ֆիզիկական։ Օրինակ, մեկ օրվա տրանսպորտային քարտը կարժենա 900 դրամ։

7 օրվա տոմսը և 30 ուղևորությունը նոր գներով կարժենա 5 000 դրամ, եթե խոսքը քարտի մասին է, և 4800 դրամ էլեկտրոնային տարբերակը։ 90 րոպեյվա ընթացքում երեք ուղևորության մեկանգամյա տոմսը կարժենա 300 և 280 դրամ։ Երկարաժամկետ քարտեր ևս նախատեսված են. 30 օրվա քարտը կարժենա 8800 դրամ, 90 օրվանը 23 600 դրամ և մեկ տարվա ընթացքում գործողը 88 000 դրամ։
Նշվում է, որ մայրաքաղաքի կենտրոնից մինչև “Զվարթնոց” օդանավակայան շարժվող միկրոավտոբուսի համար կգործեն առանձին սակագներ. 500 և 480 դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև