Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում պատմել են Պրեմիեր լիգայում թիմի կազմավորման նոր կանոնների մասին։ 2025/2026 խաղաշրջանից սկսած հայտում Հայաստանի հավաքականի կազմում խաղացող ֆուտբոլիստների թիվը պետք է կազմի 9, որոնցից 4-ը պետք է դաշտում խաղան։
Նշվում է, որ գործող կանոնների համաձայն դաշտում բավարար է մեր երկրի քաղաքացիություն ունեցող 3 խաղացողների գտնվելը։ Հայաստանի առաջնության Առաջին լիգայի համար այդպիսի ֆուտբոլիստների թիվը հայկական ակումբների հիմնական կազմում պետք է կազմի 7 խաղացող, այլ ոչ թե 6, ինչպես այժմ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան