Ալբերտ Ազարյանի անվան սպորտային դպրոցում ավարտվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունը։ Տղամարդկանց շրջանում լավագույնն են դարձել Գագիկ Խաչիկյանը (նժույգի վրա վարժությունում), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններում), Վահագն Դավթյանը (օղակների վարժությունում), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտերի վարժությունում), Արթուր Դավթյանը (հենացատկում), Շեքսպիր Գևորգյանը (զուգափայտերի վարժությունում)։
Կանանց շրջանում չեմպիոն են դարձել Աննա Մանթաշյանը (գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ), Մանե Պողոսյանը (զուգափայտերի վարժությունում)։
Բազմամրցությունում առաջին տեղը գրավել են Գագիկ Խաչիկյանը և Նանե Միքայելյանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան