Հայաստանում աշխատում են տուրօպերատորների գրանցամատյան ստեղծելու ուղղությամբ

 | 

Հայաստանի տուրօպերատորների գրանցամատյանում կներառվեն տուրիստական գործունեությամբ զբաղվող բոլոր ձեռնարկությունները, կազմակերպությունները, ֆիզիկական ու իրավաբանական անձինք: Օգոստոսի սկզբին Հայաստանի կառավարությունը հաստատեց տուրիզմի ոլորտում փոփոխությունների ու լրացումների օրենսդրական փաթեթը: Այդպես, 2024 թվականի հունիսի 30-ից տուրիստական բոլոր ընկերությունները պարտավոր են իրենց գործունեության մասին ծանուցել Զբոսաշրջության կոմիտեին: Այլ նորամուծություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից ու հունիսի 30-ից:

Ըստ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանի՝ այս փոփոխությունները կնպաստեն տուրիստական գործունեության օրինականացմանը: Լրացումներում հստակեցվում են զբոսաշրջիկների ու տուրիստական կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները, ներմուծվում են զբոսաշրջային ծառայությունների որակի գնահատումն ու վերահսկումը, ինչպես նաև, ըստ գործունեության տեսակի՝ որոշվում է կազմակերպությունների դասակարգումը՝ գիդ, ուղեկցող, տուրիստական գործակալություն, հյուրանոցային ծառայություններ և տուրիստական տրանսպորտային ծառայություններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև