Բերքը վտանգված է

 | 

Շիրակի մարզում դաշտամկների հարձակումը վերացնում է ցորենի ամբողջ բերքը: Ընդամենը մի քանի օրերի ընթացքում կրծողներն ամբողջության վերացրել են 60 հեկտար ցանքատարածք ու մոտավորապես նույնքան էլ վնասել: Խնդրի մասին տեղեկացնում են Ախուրյան համայնքի Այգաբաց գյուղի բնակիչները: Նշվում է, որ ապահովագրությունը նման դեպքերի վրա չի տարածվում:  

Վերացման վտանգի տակ են ցորենի ու գարու դաշտերը, ինչպես նաև կարտոֆիլն ու բանջարաբոստանային այլ կուլտուրաները:

Մասնագետները նշում են, որ կրծողների դեմ սովորական մեթոդներն այժմ բավարար չեն, և անհրաժեշտ են առավել մաշտաբային ու արդյունավետ ծրագրեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև