Օգոստոսի 19-ին Սևանում կանցկացվի «Պարապլաներային վայրէջքի ճշգրտության գավաթ» փառատոնը, որի շրջանակներում կկայանան պարապլանով թռիչքներ, էքստրեմալ ժամանց ու համերգային ծրագիր: Ըստ Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ, Sky Club ակումբի հիմնադիր Արմեն Սարգսյանի՝ միջոցառմանը կմասնակցի 80 մարզիկ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու աշխարհի այլ երկրներից, իսկ հյուրերի թիվը կարող է հասնել 2000-ի:
Այս տարի մարզիկները կցուցադրեն հստակ նախատեսված կետում վայրէջք կատարելու իրենց հմտությունները: Մրցումների հաղթողներին ու մասնակիցներին սպասում են արժեքավոր մրցանակներ ու հուշանվերներ:
Պարապլաներիզմի առաջին փառատոնը Հայաստանում կայացավ 2008 թվականին: Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանն այս սպորտաձևը նախընտրողների թոփ-10 երկրների ցանկում է:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան