Ապարանում շահագործման կհանձնվի 43 բնակարանով նոր բնակելի շենք, որը կառուցվել է 38 բնակարան ունեցող երկու վթարային շենքերի փոխարեն։ Լրացուցիչ բնակարանները նախատեսված են Արցախում զոհված զինծառայողների ընտանիքների համար, ինչպես նաև 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքացիների համար։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացել էր այն բանից, որ նոր շենքը արդեն համարյա մեկ տարի է պատրաստ է, բայց մինչև հիմա չի հանձնվել շահագործման վարչական հարցերի պատճառով։
Նախագծի արժեքը մոտ 680 մլն դրամ է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան