Հայաստանում 10,3 %-ով նվազել է մահացության մակարդակը

 | 

Հայաստանում 2023 թվականի հունվարից օգոստոս ամիսներին գրանցվել է 20 152 մահ, ինչը 10,3%-ով քիչ է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այդ տվյալները ներկայացրել է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն։ Մահերի կեսից ավելին մոտ 53%-ը կամ 10 674 դեպք արյան շրջանառության համակարգի հիվանդությունների արդյունք են, ինչը 10,8%-ով քիչ է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Երկրորդ պատճառը նորագոյացություններն են (21, 1% կամ 4 261 մարդ, նվազել է 0,3%-ով)։

Մահվան այլ պատճառների թվում նշվում են շնչառական օրգանների հիվանդությունները (8,7 % կամ 1 749 մարդ, նվազել է 12,5%-ով), մարսողության համակարգի հիվանդություններ (4,8 % կամ 965 մարդ, աճ 2,8%-ով), հիվանդությունների և մահվան արտաքին պատճառներ (4,5% կամ 905 մարդ, նվազել է 14,6%-ով), էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդի խախտում, նյութափոխանակության խանգարում, իմունիտետի բացակայության հետ կապված հիվանդություններ (1,8 % կամ 365 մարդ, աճ 11,6%-ով)։ Վիճակագրության համաձայն վերջին 10 ամիսների ընթացքում COVID-19-ից մահերի քանակը զգալիորեն նվազել է, մահացել է 39 մարդ (0,2%, նվազել է 95,1%-ով)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև