Արտաքին գործերի նախարարությունում պատմել են, որ Գյումրու դարբնության հնագույն ավանդույթները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Հայտը ներկայացվել էր դեռևս 2020 թվականին, սակայն որոշումը կայացվել է հիմա։
Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության” կոնվենցիայի միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստին։ Որոշման ընդունումը նախկինում հետաձգվում էր 44-օրյա պատերազմի իրադարձությունների պատճառով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան