Խանութներին արգելել են բանջարեղեն ու միրգ գնել առանց փաստաթղթերի

 | 

Կառավարության նիստին որոշում է կայացվել, որի համաձայն Հայաստանի ձեռնարկությունները կարող են ֆիզիկական անձանցից ապրանք գնել միայն համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ Այդ նորությունը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի տերերին, որոնք պետք է ֆիզիկական անձանցից գնումներ կատարելու դեպքում հարկ վճարեն, ինչպես նաև հարկային ծառայությունում հաշվետու լինեն, թե ումից են նրանք ապրանք գնել։

Խոշոր բիզնեսը ԱԱՀ է վճարում և եկամտահարկ, նրանք նախկինում էլ են գանձել այդ հարկը, այդ պատճառով դա նրանց չի վերաբերում։ Իսկ ահա շրջանառության հարկ վճարողները դեռևս ֆիզիկական անձանցից 10% եկամտահարկի պահման պարտավորություն չեն ունեցել, ինչի պատճառով ծաղկում էր առևտուրը առանց փաստաթղթերի և գրանցման, ինչպես նաև հարկերից խուսափումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև