“Սյունիք” օդանավակայանը զարգանում է

 | 

Կապանի “Սյունիք” օդանավակայանը թռիչքների անվտանգության ապահովման համար նոր սարքավորումներ է գնում։ Արդեն տեղադրվել ամպերի ստորին շերտի չափման սարքավորում և շուտով կտեղադրվի VOR/DME սարքավորում օդաչուների համար։ Դա թույլ կտա կրճատել վատ եղանակի պատճառով չեղարկված չվերթների քանակը։

Օդանավակայանում առաջին ստուգողական թռիչքը իրականացվել էր 2023 թվականի ապրիլի 26-ին, իսկ օգոստոսի 21-ից գործում են կոմերցիոն չվերթներ Երևան և հակառակ ուղղությամբ։ Չվերթները իրականացվում են շաբաթը երկու անգամ երկուշաբթի և ուրբաթ։ Միջազգային չվերթները հնարավոր կլինեն միայն որոշ տեխնիկական հարցերի լուծումից հետո, դրանց լուծմամբ զբաղվում է պետությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև