“Պատմական միջավայրի և պատմամշակութային թանգարան-արգելոցների պաշտպանության ծառայություն” ՊՈԱԿ-ը հայտնել է, որ անցյալ 2023 թվականին Հայաստանի թանգարան-արգելոցների տարածքում 85 խախտումների և այլ չթույլատրված աշխատանքների դեպքեր են գրանցվել։ Նաև տվյալների բազայում գրանցվել է 10098 թանգարանային նմուշների մասին տեղեկատվություն։
ՊՈԱԿ-ը նախատեսում է այս տարի թանգարան-արգելոցներում նոր կրթական ծրագրեր սկսել, ինչպես նաև անցկացնել էքսկուրսիաներ և այլ մշակութային միջոցառումներ։ Բացի այդ տարվա ընթացքում արգելոցների տարածքում կտեղադրվեն մոդուլային տնակներ աշխատակիցների և այցելուների համար անհրաժեշտ պայմաններով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան