Մեր հերոսը

Այսօր լրանում է Մեծ հայրենական պատերազմի վետերան Ենոք Միքայելի Առուստամյանի 100-ամյակը։ Մեր հայտնի հայրենակցին պարգևատրել են Կարմիր աստղ, Մեծ հայրենականի II աստիճանի շքանշաններով, «Արիության» մեդալով և գերազանցության այլ նշաններով։

100 ամյա հոբելյանը ինքնին Մեծ իրադարձություն է, որը նշելը բախտ է վիճակվում քչերին։ Բայց կրկնակի ուրախություն է, որ այդ հոբելյանը նշում է Մեծ հայրենական պատերազմի վետերանը, ով իր մաշկի վրա զգացել է պատերազմի սարսափը, վերապրել է կորուստների ցավը, անցել է բազմաթիվ փորձությունների միջով, բայց այնուամենայնիվ տեսել է ընդհանուր հաղթանակի բերկրանքը, որի համար ինքն էլ է պայքարել։

Ենոք Առուստամյանի չորս ավագ եղբայրները ևս պաշտպանել են հայրենիքը, բայց պատերազմից չեն վերադարձել։ Անդրանիկը եղել է ավագ լեյտենանտ, դասակի հրամանատար, զոհվել է Կերչում 1943 թվականին։ Երկրորդը եղբայրը Տիգրանը սակրավորական ստորաբաժանման հրամանատար, պատերազմի վերջին օրերին Ռայխստագի ականազերծման ժամանակ երկու աչքի բեկորային վնասվածք է ստացել։ Նա կուրացել է, իսկ երկու տարի հետո մահացել է։ Երրորդ եղբայրը Իվանը հրետանային մարտկոցի հրամանատար, զոհվել է Կուրսկի ճակատամարտի ժամանակ։ Չորրորդ եղբայրը Մանվելը գնդի կոմիսար, փոխգնդապետ, մինչև այժմ անհետ կորածների ցուցակում է։

Հենց որ Ենոքը հասել է զորակոչային տարիքի, չի համբերել, թե երբ է ճակատ գնալու, որտեղ արդեն կռվել են ավագ եղբայրները։ Ամենակրտսեր եղբայրը ձգտել է ռազմաճակատ գնալ, մեկ տարի անց նրան ուղարկել են Բաքու կապավորների դպրոց։

Իր մարտական մկրտությունը նա ստացել է «Երկու եղբայր» լեռան վրա։ Այնտեղ առաջին անգամ լսել է փամփուշտների սուլոցը և վիրավորների ճիչերը, սպանվածների է տեսել։ Ենոք Առուստամյանը անցել է ամբողջ պատերազմը Հյուսիսային Կովկասից Կուրսկով մինչև Բեռլինի ծայրամասերը, կապավոր է եղել մարշալ Կոնեվի դիվիզիայում, իսկ Ուկրաինայի ազատագրումից հետո անցել է «Սմերշ» կոնտրհետախուզության բանդերականների և վլասովականների դեմ պայքարի համար։ Պատերազմի տարիներին Ենոք Առուստամյանը համատեղել է մի քանի մասնագիտություններ նա միաժամանակ եղել է ռադիստ, հեռախոսավար, հրաձգային և վարորդ։

Ենոք Առուստամյանը ծնվել է Արցախում` մեծագույն հայ զորավարների ծննդավայրում։ Այդ հողում են ծնվել Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խամփերյանցը և այլ շատ հերոս մարտիկներ, ում սնել են Հայաստանն ու Արցախը։

Այսօր Ենոք Առուստամյանին պատվով շնորհավորելու են եկել Ստավրոպոլի երկրամասի կառավարությունից, որտեղ նա այժմ ապրում է։ Ստավրոպոլի երկրամասի կառավարության նախագահի տեղակալ Նիկոլայ Աֆանասովը նրան փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքները։ Ենոք Առուստամյանը այն քիչ վետերաններից է, որոնք կարող են մինչև այժմ հիշել և պատմել Մեծ հայրենական պատերազմի սարսափների մասին։ Եվ այն մասին, թե որքան կարևոր է միասին պահպանել ընդհանուր ժառանգությունը, որ թողել են մեզ մեր հայրերն ու պապերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև