Հասարակական գործիչ Վահագն Չախալյանը Երևանում դուրս է եկել բողոքի ակցիայի Նիկոլ Փաշինյանի կամայականությունների դեմ։ Նա և ևս մի քանի ոչ անտարբեր հայեր Թբիլիսյան խճուղու վրա փորձել են ներկով գրել Stop Nikol։ Ոստիկանները նրանց տարել են Արաբկիրի ոստիկանության բաժին, բայց հետո բաց են թողել։
«Ես փորձում էի գրել «Նիկոլ, կա՜նգ առ»։ Չէ որ պետք է այդ մարդը վերջապես կանգ առնի։ Խոսքը հիմա Ոսկեպարի հանձնման մասին է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նա [Փաշինյանը] կանգ առնի»,-հայտարարեց Չախալյանը իր Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ։
Հավելենք, որ անցյալ շաբաթ օրը սահմանային Ոսկեպար գյուղում տեղի ունեցավ մասշտաբային բողոքի ակցիա, որի ժամանակ Հայաստանի բնակիչները փորձում էին պահպանել հայրենի հողը` Ադրբեջանին չորս գյուղերի հանձնման մասին լուրերից հետո։ Այնպես որ այդ ակցիան չի զարմացնում։ Մեր հայրենակիցները արդեն հասկացել են, ինչի է տանում Նիկոլի բացահայտ հակահայկական քաղաքականությունը, և ավելի բարձր ու խստորեն են արտահայտելու իրենք անհամաձայնությունը։ Իհարկե, նիկոլական յենիչերները դաժանորեն զսպում են այդպիսի ակցիաները, բայց երկրի բնակիչները այլևս կորցնելու բան չունեն և ամեն մեկին հնարավոր չէ հաղթել։ Մեր ժողովուրդը արթնանում է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան