Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հայաստանում Ակադեմիական քաղաքի շինարարությունը կլինի փուլերով և կսկսվի 2025 թվականին։ Մինչև հունիս նախարարությունը կմշակի գլխավոր պլանը, այդպիսի խոշոր նախագծի իրականացումը կտևի մի քանի տարի։
Անդրեասյանի խոսքով ուսանողները կկարողանան տեղափոխվել Ակադեմիական քաղաք արդեն 2030 թվականին։ Առաջին փուլում դրանք կլինեն ստեղծագործական, տեխնոլոգիական, մանկավարժական և սպայական բուհերի ուսանողները։ Նաև նախարարը նշել է, որ մոտակա ժամանակներս ուսանողների և աշակերտների համար կանցկացվեն համապատասխան քննարկումներ և ցուցադրություններ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան