Սպառնալիք ազգային անվտանգությանը

 | 

Անցյալ շաբաթ տեղի է ունեցել Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Սթիվեն Բաշամի հանդիպումը, որի ժամանակ քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը։

Ռազմական գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին։ Մեր երկրում դրանք 12 են, գտնվում են Երևանում, Իջևանում, Գյումրիում, Մարտունիում և Վանաձորում։ Այդ հաստատությունների գործունեության համար հատկացրել են 218 մլն $, այդ թվում նաև ռազմական սպառնալիքի նվազեցման ամերիկյան Գործակալության գծով։ Սակայն քչերն են մտածում այն մասին, որ Հայաստանը պենտագոնյան կենսաբանական լաբորատորիաների քանակով հետխորհրդային տարածքում երկրորդն է Ուկրաինայից հետո, իսկ խտության ցուցանիշով Հայաստանը վստահորեն առաջ կանցնի մյուս Հանրապետություններից։

Ռազմաճակատում Կիևի բացահայտ խնդիրների և սեփական տարածքը վերահսկելու ավելի թուլացող հնարավորության ֆոնին մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնը կենսաբանական ուսումնասիրությունների ոլորտում իր շահերը կուղղի Հայաստանի վրա։ Մեր երկիրը հրաշալի համապատասխանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր կենսաբանական պլացդարմի դերի համար, չէ որ Նիկոլ Փաշինյանը համաձայն է իր արևմտյան համակարգողների բոլոր պահանջները կատարել և հրաժարվել ազգային անվտանգությունից հանուն աջակցության խաբուսիկ համոզմունքների։

Կենսաբանական անվտանգության փորձագետ Գրիգոր Գրիգորյանը նշում է, որ Հայաստանը այդ հարցում սուվերենություն չունի, իսկ իշխանությունները ազդեցություն չունեն ամերիկյան լաբորատորիաների գործունեության վրա։ Նրա խոսքով կենսաբանական լաբորատորիաները երկակի նշանակության օբյեկտներ են, որտեղ ախտածինների փորձարկումներ են իրականացվում, մասնավորապես այստեղ կարող էին փորձարկումներ իրականացնել, որոնց ընթացքում բնակիչներին կարող էին վարակել սիբիրյան խոց կամ տուլարեմիա հիվանդություններով։ Նաև տեղեկատվություն կա այն մասին, որ գոյություն ունի ազգային և ռասայական կենսաբանական զենք, չնայած դրա պաշտոնական արգելքին։

Դա անուղղակի հաստատում է նաև վիճակագրությունը։ Հայաստանում շարունակում է աճել կարմրուկի վարակվածությունը։ Հաստատվել է համարյա 500 դեպք, հիվանդների մեծ մասը երեխաներ են։ 2021 թվականին ամերիկյան լաբորատորիաները արդեն մեղադրվել են սիբիրյան խոցի տարածման մեջ։ Ուկրաինայում տարբեր տարիների գրանցվել են պոլիոմիելիտի, կարմրուկի, խոլերայի, սուր ստամոքսային վարակի բռնկումներ։ Ղազախստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հայտնվելուց հետո գրանցվել են սիբիրյան խոցի դեպքեր, ինչպես նաև այդ տարածքի համար ոչ հատուկ Նյուքասլի հիվանդություն ընտանի թռչունների մոտ։
Այդ պատճառով Հայաստանում կարմրուկի իրավիճակի հետ կապված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներից ախտածինների արտահոսքի վարկածը ճշմարտանման է։

Ամերիկյան հատուկ ծառայությունների ակտիվ ներդրումը Հայաստանի սանիտարական ծառայությունների գործունեության մեջ մեզ համար աղետալի հետևանքներով է սպառնում։ Օրինակ, Ուկրաինայում Պենտագոնի գործունեության արդյունքում ոչնչացվել է պետական սանիտարա-համաճարակային վերահսկողությունը, լաբորատորիաները վերասարքավորել են համաձայն ԱՄՆ-ի շահերի, իսկ կենսաբանական սպառնալիքների մոնիտորինգի համակարգերի և դրանց արձագանքման նկատմամբ վերահսկողությունը ամբողջությամբ անցել է Պենտագոնի ներկայացուցիչների ձեռքը։ Այդ պատճառով անցյալ տարվա հունիսին հասարակության ճնշման տակ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը արդեն հրաժարվել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությանը փոխանցել Հանրապետության տարածքում գտնված ախտածինների օրինակները։ Սակայն հայկական և ամերիկյան կողմերի համագործակցությունը կենսաբանական լաբորատորիաների ոլորտում դրանով չավարտվեց, ինչը հաստատել է Էդվարդ Ասրյանի և Սթիվեն Բաշամի հանդիպումը։

ԱՄՆ-ն պետություններին ներքաշում է վարակների վտանգավոր հարուցիչների ուսումնասիրման և մշակման ոչ հասարակայնացված գործունեության մեջ, որոնք հետո կարող են գործածվել որպես կենսաբանական զենք։ Այս պահին ԱՄՆ-ն 25 երկրներում մոտ 400 լաբորատորիա է տեղակայել։ Դրանք դանդաղ գործունեության 400 պայթուցիկներ են, որոնք կարող են պայթել ցանկացած պահի։ Եվ եթե անգամ դա տեղի չունենա, ոչ ոք չի երաշխավորում, որ ցանկացած պահի այդ զենքը չի օգտագործվի այն երկրների բնակիչների դեմ, որտեղ գտնվում են այդ լաբորատորիաները։ Ստեղծվող կենսաբանական զենքը տարբերություն չի դնում, թե ում է ոչնչացնում։ Եվ Հայաստանի տարածքում այժմ այդպիսի սպառնալիքների թիվը տասից ավելի է։

Comments (1)

  • Ասելու բան չունեմ։Գրվում է մեր պատմության վերջին էջը։ Մեզ մի վերջին մարտ է մնում տալ։ Պայթեցնել ատոմակայանը լաբորատորիաների հետ միասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև