Նոյեմբերի 18-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում Եվրոպայի առաջնության ՈՒԵՖԱ-ի 2024 թվականի ընտրական փուլի շրջանակներում Ուելսի հավաքականի դեմ խաղ կանցկացնի, իսկ նոյեմբերի 21-ին կխաղա Խորվաթիայի հավաքականի հետ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքականի կազմի մեջ մտած ֆուտբոլիստների անունները, որոնք արդեն սկսել են պատրաստվել խաղերին։
Դարպասապահների ցուցակում են Օգնյեն Չանչարեվիչը, Արսեն Բեգլարյանը և Ստանիսլավ Բուչնեվը։ Պաշտպանների շարքում են Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Գեորգի Հարությունյանը, Նաիր Թիկնիզյանը, Անդրե Չալիշիրը, Ստյոպա Մկրտչյանը, Տարոն Ոսկանյանը, Ժիրայր Մարգարյանը, Էրիկ Փիլոյանը և Ալբերտ Խաչումյանը։
Կիսապաշտպան/հարձակվողներն են Էդուարդ Սպերցյանը, Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը, Ուգոչուկվու Իվուն, Էդգար Սևիկյանը, Արթուր Սերոբյանը, Նարեկ Աղասարյանը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Արթուր Միրանյանը, Ժիրայր Շաղոյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան