Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ Սևանա լճի ջրի մակարդակը մեկ տարում նվազել է 11 սմ-ով։ Եթե 2023 թվականի հունվարի 1-ի տվյալները ցույց են տվել 1900 մ 28 սմ, ապա դեկտեմբերի 31-ին ցուցանիշը հավասար է եղել 1900 մ 17 սմ-ի։
Գերատեսչությունում նշել են, որ անցյալ տարի Սևանա լիճ գետերով հասել է 505, 90 մլն խորանարդ մ ջուր, ինչը նորմայի 66%-ն է։ Արփա-Սևան թունելով հասած ջրի ծավալը կազմել է 114, 456 մլն խորանարդ մետր, դրա հետ մեկտեղ Հրազդանի ՀԷԿ-ով Սևանա լճից վերցվել է 228, 234 մլն խորանարդ մետր ջուր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան