Հայաստանում սահմանվել է միանգամից 3 ջերմաստիճանային ռեկորդ

 | 

Անցյալ շաբաթ Հայաստանում սահմանվել են երեք ջերմաստիճանային ռեկորդներ հայտնում է ՀայպետՀիդրոմեդը։ Ջերմաստիճանի դրական ցուցանիշները գրանցվել են երկրի տարբեր շրջաններում. Արարատում, Արմավիրում և Բագրատաշենում։ Օդի միջին ջերմաստիճանը մեկ օրվա ընթացքում կլիմայական նորման գերազանցել է 8-10 աստիճանով։

Այսպես, Արարատում գրանցվել է +17 (+16 2021 թ. ռեկորդն է), Արմավիրում գրանցվել է 15, 5 (15, 2 1979 թ. ռեկորդն է), իսկ Բագրատաշենում ջերմաստիճանը եղել է +21 (+18,5 1966 թ. ռեկորդն է)։ Ձմռան համար անոմալ բարձր ջերմաստիճանը պայմանավորված է տրոպիկական տաք հոսանքներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև