“Ռոլանը” մեկնարկել է

 | 

Հայաստանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը տեղի է ունենում մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ “Ռոլան” կինոթատրոնը,որը նվիրված է հայկական կինեմատոգրաֆի 100 ամյակին։ Հանդիսատեսին սպասում են ավելի քան 70 կինոնկարներ աշխարհի համարյա 40 երկրներից։ Ցուցադրությունները այս օրերին տեղի են ունենում Երևանում, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

Այս տարի փառատոնի նշանաբանը գեղեցիկ և շատ ակտուալ կոչ է “Դեպի հույս”։
Հաղթողները կորոշվեն “Գրան-պրի”, “Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ”, “Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ”, “Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ”, “Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ”, “Երեխաները երեխաներին” անվանակարգերում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև