Հայաստանում կարող են 27 տարեկանից բարձր, բանակում չծառայած քաղաքացիներին թույլ տալ խուսափել օրենքով սահմանված քրեական պատասխանատվությունից, եթե նրանք համապատասխան գումար վճարեն։ Օրենքի այդ նախագիծը մշակել է “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Ծառայության ժամկետը 12 ամսով կրճատելու համար առաջարկվում է վճարել 2,5 մլն դրամ, իսկ 18 ամսով կրճատելու համար 5 մլն դրամ, 23 ամսով 10 մլն դրամ, իսկ ծառայությունից ամբողջությամբ կարելի է հրաժարվել 15 մլն դրամի դիմաց։
Սարգսյանի կարծիքով այդ օրինագծի ընդունումը կբերի նրան, որ շատ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, երկրի պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ միջոցներով, իսկ Հայաստանի ԶՈՒ-ի կազմի մեջ շատ հայրենադարձներ կլինեն։ Ինչպես նաև դա ֆինանսական և նյութական ռեսուրսներ կխնայի, որոնք ծախսվում են ծառայությունից խուսափողներին պատասխանատվության ենթարկելու համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան