Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը վարչապետի հանձնարարականով կզբաղվի Գորիսի օդանավակայանի վերականգնման հնարավորության հարցի ուսումնասիրմամբ։ Նախատեսվում է թռիչքուղու, ուղևորների սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների կառուցում։
Հայտնվում է, որ մոտակա ժամանակներս Գորիսի թռիչքուղին կդառնա Երևանից Կապան թռչող ինքնաթիռների համար լրացուցիչ թռիչքուղի, քանի որ Կապանի օդանավակայանը լրացուցիչ օդակայան չունի։
Աշխատանքների երկրորդ փուլում օդանավակայանը պետք է դառնա ինքնուրույն օդակայան։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան