Հայաստանում էլեկտրական մեքենաների համար նորից երկարացնում են ԱԱՀ -ի վճարումից ազատելու արտոնությունները։ Նախնական տվյալներով դա նմանատիպ վերջին արտոնություն է։ Այդ հնարավորությունը կգործի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Այնուհետև տրանսպորտի այդ տեսակի համար նախատեսվում է ձևակերպել անհրաժեշտ կանոնները։
Առաջին անգամ արտոնությունը մտցվել էր 2019 թվականին։ Ապագայում անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր` էլեկտրական մեքենաների ուտիլիզացիա, ներկրվող մեքենայի տիպի սահմանումը (հիբրիդային և ոչ հիբրիդային), վարորդների նույնականացումը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան