Ռուսաստանում այս օրերին տեղի է ունենում Արևելյան տնտեսական համաժողովը։ Մեր երկիրը այնտեղ ներկայացնում է Կադաստրի Կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Նա մասնակցել է “Տարածական տվյալների ազգային համակարգ. ՀԱՕ զարգացման հեռանկարային լուծումներ” նստաշրջանին։ Քննարկվել են միասնական համակարգի հնարավորությունները, որը կմիավորի Հեռավոր Արևելքի անշարժ գույքի, սահմանների, առանձնահատկությունների, տարածքների մասին բոլոր տվյալները և թույլ կտա հողերը արդյունավետ օգտագործել։ Հայաստանի համար դա հողերի կառավարման առաջատար փորձը վերցնելու և գործընկերների հետ նոր կապեր հաստատելու հնարավորություն է։ Բայց մեր երկրի համար Արևելյան հանձնաժողովին կարևոր դարձավ այլ հարթակ։
Տեղեկատվական դաշտում մեծ ուշադրություն գրավեց Վլադիմիր Պուտինի ելույթը, որում նա բարձրաձայնեց հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ դիրքորոշման մասին։ Մոսկվան ելնում է այն բանից, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը Արցախի նկատմամբ։
“Մենք առաջարկում էինք կարգավորման մեր տարբերակները, դա լավ հայտնի է։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջանները, որոնք մնացել էին նրա հսկողության տակ հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։ Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ երկու շրջանները Քելբաջարի և Լաչինի, մնային Հայաստանի հսկողության տակ և ամբողջ Ղարաբաղը”,-նշեց Ռուսաստանի նախագահը։
Նրա կարծիքով խնդրի էությունը կայանում է նրանում, որ մեր երկիրը ինքն է որոշել Արցախի կարգավիճակը, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարեց տարածաշրջանի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխվեց. “Հայաստանի իշխանությունը ըստ էության ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը Արցախի նկատմամբ և Պրահայի իր հայտարարության մեջ փաստացի ֆիքսել է այն թղթի վրա”։ Այլ կերպ ասած, Վլադիմիր Պուտինը ուղիղ կերպով նշել է,որ Փաշինյանը հրաժարվել է իրավիճակի կարգավորման ռուսական տարբերակից, որը թույլ կտար Հայաստանի վերահսկողության տակ պահել Քարվաճառը, Բերձորը և Արցախը, և իր և Հայաստանի վրայից հանել է վերջինիս ճակատագրի համար պատասխանատվությունը։
Պատահական չէ, որ Փաշինյանը հարկ չի համարել շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին, դրա փոխարեն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հնարավոր է, որ Հայաստանի վարչապետը արդարացել է նրա առաջ, հաշվետու է եղել կամ նոր հանձնարարություններ է ստացել. դա մնացել է հանելուկ։
Ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան իրավիճակը մեկնաբանել է ավելի կտրուկ արտահայտություններով և արդարացիորեն նշել է, որ մեր երկրի ղեկավարությունը չպետք է ուրիշի վրա բարդի իր որոշումների պատասխանատվությունը. “Դա նա` Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, ինչպես դրան վերաբերվել։ Բայց պետք չէ Երևանում ընդունվող որոշումների մեղքը և պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդել։ Պետք չէ Ռուսաստանի մեջ թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի թշնամին և երբեք չի լինի”։
Դա Հայաստանի քաղաքական ղեկավարության մանիպուլյացիաների և ստի շարանի սպասելի հանգուցալուծումն էր։ Համաժողովին Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին հարցեր չունի։ Հավանաբար այն պատճառով, որ նրա հետ որևէ բան քննարկելը արդեն անիմաստ է։ Հիշեցնենք, Հայաստանի վարչապետը անցյալ տարի մասնակցում էր ԱՏՀ-ի նստաշրջանին, որի ժամանակ հայտարարել էր, որ ՌԴ ջանքերը Անդրկովկասում անվտանգության առանցքային գործոնն են։
Ընդամենը մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացավ փչացնել հարաբերությունները առանցքային գործընկերոջ հետ, որոնք հաստատվել էին տասնամյակներով։ Իսկ այժմ վարչապետը խոսում է այն մասին, որ դժգոհ է ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից, որ պետք է դիվերսիֆիկացնել տարածաշրջանի անվտանգության կառուցվածքը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան