Ստամբուլում ավարտվել է քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունը, որի ժամանակ Հայաստանի մինչև 18 տարեկանների ազգային հավաքականը նվաճել է միանգամից 5 մեդալ 2 արծաթ և երեք բրոնզ։ Երկուական մեդալ են նվաճել Մարի Միքայելյանը և Սերժ Պապյանը, բրոնզե մեդալ է նվաճել Տիգրան Հարությունյանը։
Մարզիկները մրցաշարին ներկայացնում էին մայրաքաղաքը, Կոտայքի և Սյունիքի մարզերը։ Մարկ Միքայելյանը և Սերժ Պապյանը հանդես էին գալիս 32 կգ քաշային կարգում, իսկ Տիգրան Հարությունյանը 51 կգ։
Շնորհավորու՜մ ենք մեր տղաներին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան