Այսօր՝ հուլիսի 18-ին Բոսիա և Հերցոգովինայում տեղի կունենա Երևանի “Ուրարտուի” և տեղի “Զրինսկի” ակումբի խաղը։ Հանդիպումը տեղի կունենա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում։ Ակումբների՝ անցյալ շաբաթ կայացած հանդիպմանը երևանյան ակումբը նվազագույն հաշվով զիջել է հակառակորդին։ Ֆուտբոլիստներին այսօրվա խաղում հաջողություն ենք մաղթում։
Տնային խաղում մայրաքաղաքային “Ուրարտուն” չկարողացավ իր երկրպագուներին ուրախացնել և միակ գոլը բաց թողեց խաղի 89-րդ րոպեին։ Այսօր Դմիտրի Գունկոյի սաները պետք է ցույց տան իրենց ամբողջ վարպետությունը ուրիշի դաշտում հաղթանակ տանելու համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան