Մայրաքաղաքի քաղաքապետարանի տվյալներով մարտին տոմսային համակարգի միջոցով վճարվել է մոտ 107 000 ուղևորություն հասարակական տրանսպորտում։ Քանի որ 2016 թվականի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջինը օրեկան Երևանի տրանսպորտից օգտվում է մոտ 600 000 ուղևոր, ապա կարելի է եզրակացնել, որ մեկ ամսվա ընթացքում նրանց թիվը կազմում է մոտ 36 մլն մարդ (եթե ամեն ուղևորը գնում է երկու ուղղությամբ)։ Այդ դեպքում ստացվում է, որ վալիդատորներից օգտվել է ուղևորների միայն 0,3%-ը։
Նշվում է, որ վճարային տերմինալներ տեղադրված են Երևանի քաղաքապետարանին ենթարկվող բոլոր 760 տրանսպորտային միջոցներում։ Բայց, ինչպես տեսնում ենք, ուղևորների մեծ մասը շարունակում է վճարել կամ կանխիկ վարորդին կամ 100 դրամանոց մետաղադրամ ընդունող հատուկ ավտոմատների միջոցով, որոնք հետագայում նախատեսում են վերացնել հասարակական տրանսպորտից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան