Իշխանությունները նախագիծ են ընդունել ժամկետային ծառայության էլեկտրոնային ծանուցագրերի վերաբերյալ։ Նախագծի շրջանակներում էլեկտրոնային ծանուցագրերը քաղաքացիները կստանան իրենց նշած էլեկտրոնային հասցեին։ Ընդորում, հատուկ համակարգը կհետևի հաղորդագրությունը կարդացվել է, թե ոչ։ Նախագիծը ծանուցման մի քանի տարբերակ է նախատեսում։
Եթե քաղաքացին համաձայնվել է ծանուցումներ ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ապա հաղորդագրությունը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում նա կհամարվի ծանուցված, անկախ այն բանից կարդացել է նամակը թե ոչ։ Նաև որոշ դեպքերում կկիրառվի հասարակական ծանուցման մեթոդը, որի դեպքում ծանուցագրի մասին ինֆորմացիան կհրապարակվի ծանուցագրերի պաշտոնական կայքում և 10 օր անց քաղաքացին կհամարվի ծանուցված։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան