Ով է օգնում արցախցիներին

Հայաստանի Կառավարությունը միայն հիմա է սկսել քննարկել աջակցության երկարաժամկետ միջոցների հարցը արցախցիներին բնակության վայրով ապահովելու համար։ Հայ ժողովրդի վերջին հարյուր տարիների մեծագույն ողբերգություններից մեկից հետո արդեն անցել է մեկ ամսից ավելի։ Դե ինչ, ինչպես ասում են լավ է ուշ, քան երբեք։ 21 հազար արցախյան երեխաներից դպրոց են գնում 15 հազարից քիչ ավել երեխաներ, իսկ պոլիկլինիկաներում գրանցվել են տեղահանվածների կեսից քիչ մարդիկ` 45 հազար մարդ։ Այդպիսին են մեր հայրենակիցների աջակցության տխուր արդյունքները, որ ցուցաբերում է Հայաստանի ամենահոգատար Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Երկրի ցանկացած մարզում բնակարանների բարձր գների պատճառով փախստականները ստիպված են ապաստանել դպրոցներում, սպորտդահլիճներում և բնակության համար չնախատեսված այլ վարչական կառույցներում։ Խորհրդարանում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ինքը բարձրացրեց արցախցիներին Կառավարության կողմից տրամադրվող շինություններում անընդունելի պայմանների մասին։ Վարչապետը հայտարարեց. «Եթե բնակության վայրը վատն է, թող չմնան այնտեղ, թող բնակարան վարձեն, Կառավարությունը տալիս է նրանց այդքան գումար»։

Մտաբերվում են Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի խոսքերը. «Եթե նրանք հաց չունեն, թող բլիթ ուտեն»։ Գյուղերում բնակարանի վարձը արդեն կազմում է 150-200 հազար դրամ։ Այսինքն, ամենահասարակ բնակարանը իրեն կարող է թույլ տալ վարձել միայն ընտանիքը, որի կազմում նվազագույնը երեք-չորս մարդ կա։ Իսկ այլ ամենօրյա ծախսերի և հարմարությունների համար մնում է միայն 100 հազար միանվագ վճարը։

Պետք է ասել, որ արցախցիներին անգնահատելի օգնություն են ցուցաբերում բոլոր ոչ անտարբեր մարդիկ, այդ թվում նաև հավաքական Արևմուտքի երկրները։ Պատահական չէ, որ այդ պետությունների օգնության մասին անընդհատ խոսում են պետական ԶԼՄ-ները։ Օրինակ, Կանադան որոշել է Եվրոմիության առաքելության դիտորդների քանակը երկու ներկայացուցիչներով ավելացնել։ Օգնությու՞ն չէ։

Հարգանքի է արժանի նաև Բադեն-Վյուրտեմբերգի ղեկավար Բարբարա Բոշի ղեկավարած Գերմանական Կարմիր Խաչի պատվիրակության այցը Հայաստան։ Գերմանացիները հանդիպել են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Նստել են, խոսել են և այդ մասին լուր են հրապարակել նախարարության կայքում։

Չի ուրախացնում միայն ԱՄՆ-ն, ում դեսպանատունը Հայաստանում Եվրոպայում ամենամեծն է (2 հազար աշխատակից)։ Մենք չգտանք ոչ մի տեղեկություն արցախցիներին հատկացվող անսահման օգնության մասին։ Բայց դա զարմանալի չէ, համոզված ենք, որ աշխատակիցները զբաղված են հակառուսական ցույցերով և Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ների ու ՈԱԿ-ների համակարգմամբ։ Նրանք հասարակ արցախցիներին օգնելու ժամանակ չունեն։ Սակայն ծախված ԶԼՄ-ներում մեծ հաճույքով գրում են փախստականների ապագա մեծագույն օգնության մասին։ Միայն թե այդ օգնությունը պետք է հենց հիմա, առջևում ցուրտ ձմեռ է։

Մինչդեռ չնայած Երևանի և Մոսկվայի միջև վատացած դիվանագիտական հարաբերություններին, ռուսական բարեգործական հիմնադրամները շարունակում են բեռներ հասցնել ամբողջ Հայաստանի տարածքով։ Վերջին շաբաթվա ընթացքում «Ռուսական մարդասիրական առաքելությունը» այցելել է Արթիկ, Ախուրյան, Ծաղկահովիտ, Բենիամին, Ազատան և այլ բնակավայրեր, որտեղ բաժանել է մթերային փաթեթներ երեխաների և մեծահասակների համար։ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները գումար են հավաքում արցախցիներին օգնելու համար։ Ռուսաստանի կապիտալով խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները օգնում են բնակարանի և աշխատանքի հարցով։ Հետ չի մնում նաև մեր համայնքը Ռուսաստանում։ Օրինակ, Պյատիգորսկի հայկական համայնքը արդեն հավաքել է 1,3 մլն ռուբլի բռնի տեղահանվածների համար։ Պյատիգորսկի պետական համալսարանի հայ ուսանողները կազմակերպել են մարդասիրական շտաբի աշխատանքները և մինչև այսօր հավաքում և բեռներ են ուղարկում արցախցիների համար։ Եվ դա նրանք անում են ոչ թե ԶԼՄ-ներում հրապարակելու համար, այլ արցախցիներին իսկապես օգնելու համար։

Comments (16)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև