Այժմ Հայաստանի քաղաքացիություն հեշտացված կարգով կարող են ստանալ այն անձինք, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես բնակվել են հանրապետությունում և դրա հետ մեկտեղ ծնողներից մեկը կամ երկուսը նախկինում ունեցել են Հայաստանի քաղաքացիություն, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների երեխաները և ծնողները։ Հեշտացված կարգով դիմողը չպետք է ապրի Հայաստանում երեք տարի և հանձնի հայերենի իմացության քննություն։
“Քաղաքացիության մասին” օրենքում փոփոխությունները Խորհրդարանի կողմից ընդունվել են հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ։ Փոփոխությունների հեղինակ է դարձել Հայաստանի Խորհրդարանում եզդիական համայնքի պատգամավոր Ռուստամ Բակոյանը։ Նախկինում քաղաքացիություն ստանալու հեշտացված կարգից կարող էին օգտվել միայն էթնիկ հայերը ազգության սկզբունքով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան