Ոռոգվող հողերի թիվը կավելանա

 | 

Հայաստանի բոլոր շրջաններում իրականացվող ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը ավարտին է մոտենում։ Ծրագիրը թույլ կտա ոռոգվող հողերի քանակը ավելացնել համարյա 35 հազար հեկտարով։ Դրա շնորհիվ նվազում է ջրի կորուստը, որոնց ծավալը որոշ հատվածներում հասնում էր 90%-ի։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է 40 մլն $։

Հայաստանում գյուղատնտեսական հողերի 80%-ը ոռոգվող է։ Ամբարների մոտ 340 հազար մետրի վերականգնման շնորհիվ գյուղական համայնքներում կավելանա զբաղվածությունը և կնվազի աղքատության մակարդակը։ Իսկ մղիչների փոխարեն ինքնահոսի սկզբունքի գործածումը թույլ կտա ամեն տարի 14,4 մլն կՎտ էլեկտրաէներգիա խնայել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև