“Աջափնյակ” կայարանը վերջինը չի լինի

 | 

Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ “Աջափնյակը” մետրոյի վերջին կայարանը չի լինի։ Հետագայում կկառուցվեն նաև նոր կայարաններ Դավթաշեն վարչական շրջանի և Ակադեմիական քաղաքի ուղղությամբ։ Այժմ կազմակերպությունում քննարկվում են այդ հարցերը։

Հարությունյանը նաև հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենի “Աջափնյակ” կայարանի նախագիծը այժմ անցնում է սովորական փորձաքննություն, իսկ հետո կանցնի համալիր փորձաքննության փուլին։ Դրանից հետո մինչև տարվա վերջ նախատեսվում է կազմակերպել շինարարական մրցույթը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև