Արտագաղթը դեպի Արևմուտքի երկրներ Հայաստանի բնակիչների համար մնում է ամենակտուալ հարցերից մեկը։ Հաճախ այդ բանավեճերը տեղի են ունենում սոցիալական ցանցերում։ Բայց արտագաղթածներից շատերը խոստովանում են, որ այդ քայլը չի արդարացրել իրենց սպասումներն ու հույսերը։
Վերջին 10 տարիներին արտագաղթի հարցերում բացասական ռեկորդային էր 2021 թվականը։ Հայաստանի արտագաղթած և հետ վերադարձած բնակիչների միջև տարբերությունը կազմել է 73 571 մարդ։ Բացի այդ, վերջին երկու տարիներին կտրուկ աճել է Հայաստանից օրինակ Ամերիկա մեկնել ցանկացողների թիվը։
Բայց Հայաստանի բնակիչները հիացած չեն դեմոկրատական Արևմուտքի երկրներով։ Հիմնական պատճառներն են ծայրահեղ թույլ սոցիալական ենթակառուցվածքները, կոմունալ ծախսերի և ընդհանրապես կյանքի չափազանց բարձր գինը, ոչ ավանդական արժեքների պրոպագանդան։ Կանադա տեղափոխվելու իր փորձի մասին պատմել է Facebook-ի օգտատերերից մեկը Simon Stepanyan նիկով։
«Կանադան թանկ երկիր է։ Խոշոր կորպորացիաներում ՏՏ մասնագետը ստանում է 5000-6000 CAD (մոտ 1 455 000 — 1 746 000 դրամ)։ Այդպիսի եկամուտը հերիքում է մեկ մարդուն առանց խնայողությունների, զվարճանքների զուսպ կյանքի համար։ Էժան բնակարան լավ է, իհարկե, վարձել երկուսով կամ երեքով»,- գրում է Simon Stepanyan-ը։
Գյումրի վերադառնալով նա եկել է այն եզրակացության, որ Հայաստանում կարող ես քեզ թույլ տալ կյանքի ավելի բարձր մակարդակ, քան Կանադայում։ Նա նաև պատմել է, որ իր կինը ստիպված է եղել բախվել կանադական բժշկության առանձնահատկությունների հետ։ ՏՏ ոլորտի մասնագետի կինը ստիպված է եղել բուժվել Հայաստանում։
«Իսկ իմ կինը մի անգամ վեց ամիս հերթ էր կանգնել գաստրոէնտերոլոգի մոտ։ Այդ ընթացքում մենք հասցրինք գնալ Հայաստան, զննում անցնել, նշանակումներ ստանալ, հետ դառնալ և բուժվել։ Արդյունքում կինս ուղղակի գնաց ստուգելու “հրաշքով վերացած” խոցը։ Ինչու՞ է այդպես։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այնտեղ շատ մասնավոր կլինիկաներ կան»,- իր ցավի մասին պատմում է Simon Stepanyan-ը։
Մեծ Բրիտանիան պարզվեց ավելի բարեկամասեր չէ, քան Կանադան։ Facebook-ի Iren անունով օգտատերը մանրամասն պատմել է, թե ինչպես են Մեծ Բրիտանիայում էմիգրանտները աշխատում գործարաններում։
«Շատ էի շփվում հայկական համայնքի հետ, ես տեղափոխվեցի և ամեն ինչ արդեն կար, իսկ մեծահասակ մարդիկ շատ հաճախ տեղափոխվում են և փոքրիկ սենյակ են վարձում։ Ապրել մի սենյակում երկու-երեք կանանց հետ միայն նրա համար, որ հնարավորություն ունենաս առավոտյան գնալ ֆաբրիկայում աշխատելու՝ դա իմ ըմբռնումից դուրս է։ Կա “զրոյական պայմանագիր” հասկացություն։ Դու աշխատանքի ես տեղավորվում գործատուի մոտ, բայց քեզ ոչ ոք զբաղվածություն չի երաշխավորում։ Օրինակ, հաղորդագրություն ես ստանում, որ այսօր աշխատակիցներ են պետք մի քանի ժամով։ Հասցրիր գալ, ապրես, չհասցրիր՝ սպասիր հաջորդ հաղորդագրությանը։ Ավելի հաճախ դա գործածվում է ցածր որակավորման աշխատանքի դեպքում»,- պատմում է Iren-ը։ Նա ևս վերադարձել է Հայաստան Բրիտանիայում երեք տարի ապրելուց հետո։ Էմիգրանտը նշում է, որ սկսել է գնահատել Հայաստանի ոչ թանկ բուժումը, նորմալ ջեռուցումը, նորմալ սոցիալական սպասարկումը, էժան կոմունալ ծախսերը միայն այն ժամանակ, երբ այդ ամենից զրկվել է։
13 տարով ԱՄՆ մեկնած Հայաստանի բնակիչը նույնպես պատմել է աշխատանքային միգրանտների նկատմամբ պետության վերաբերմունքի մասին։
«Եթե խոսենք աշխատանքի մասին, ապա անգամ չհիշելով այն մասին, որ դրա համար “ճիշտ” վիզա է պետք, ԱՄՆ-ում չկան համազգային օրենքներ աշխատանքային հարաբերությունների մասին։ Դրանք գործում են տարբեր նահանգներում։ Որպես կանոն բոլոր աշխատակիցները աշխատում են առանց աշխատանքային պայմանագրի (դա կոչվում է employment at-will), դա թույլ է տալիս գործատիրոջը նրանց ազատել ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով։ Գործատիրոջ նկատմամբ որևէ պահանջներ չկան արձակուրդի, երեխայի խնամքի արձակուրդի, հիվանդության և այլնի վերաբերյալ։ Այդ պատճառով Ամերիկա տեղափոխվելիս պատրաստ եղեք աշխատել առանց արձակուրդի, չհիվանդանալ և ցանկալի է չմահանալ։ Իսկ երեխաներ արժե ունենալ կամ տեղափոխվելուց առաջ, կամ հարստանալուց հետո»,- գրում է Անն Անն նիկով օգտատերը։
Պատմության հեղինակը պատմեց, որ հայկական բժշկության հետ համեմատ, ԱՄՆ-ում հիվանդները բուժման համար վճարում են համարյա միշտ։ «Բուժման համար 90 տոկոս դեպքերում դու պետք է վճարես, հարցը միայն նրանում է, թե որքան` ամբողջությամբ թե ծառայության գնի տոկոսներ»,- նշում է օգտատերը։
Հայաստանից մեկնելով`շատերը կարծում են, որ իրենց կյանքը կհեշտանա և հետաքրքիր կդառնա։ Բայց Ճշմարտությունը նրանում է, որ եթե դու գալիս ես որպես զբոսաշրջիկ, քեզ առաջարկում են զվարճանքներ, գեղեցիկ տեսարաններ և դրական էմոցիաներ, բայց հենց որ դու տեղափոխվում ես այդ երկիր լավ կյանքի ակնկալիքով, խաղի մեջ են մտնում արևմտյան բյուրոկրատիան, ֆինանսական ճգնաժամները, գործազրկությունը, ԼԳԲՏ պրոպագանդան, ինչը մենք չենք տեսնում Հայաստանում։ Կարելի է երկար բանավիճել, արդյոք շահավետ է արտագաղթը։ Մի կողմից դա լոտոյի տոմս է, որը կարող է հաղթել, մյուս կողմից մենթալիտետը և ազգային սովորությունները, որոնք հաճախ չեն համընկնում Արևմուտքի երկրների բնակիչների սովորությունների հետ, և մեզ շատ բան օտար է թվում` արժեքներից մինչև չարաբաստիկ կոմունալ ծախսեր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Շատ եմ խնդրում ,նման բաներ հաճախ տպեք ,`կանխելու համար արտագաղթը ։Ու զավեշտն այն է ,որ այստեղից գնում են հարուստները ,որոնք լավ են ապրում ,բիզնես ունեն , ազատ ուր ուզում գնում ,ինչ ուզում անում են , ինչու են գնում ՞ եթեամեն ինչ ունեն ։Իմ շրջապատից ոչ մի աղքատ չի գնացել ` գնացել են հարուստները ,ԻՆՉՈՒ ? խեղք աղքատը ռիսկ էլ չի անի ոտքը երկրից դուրս դնի վախից ։