Հայաստանը կներկայացնի իր մասնակցին “Մանկական Եվրատեսիլ 2023” միջազգային երգի մրցույթին, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Նիցայում “Հերոսներ” նշանաբանի տակ։ Երգի մրցույթին կմասնակցեն 16 երկրներ` Հայաստան, Ալբանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Նիդերլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա և Ուկրաինա։
Հիշեցնենք, որ անցյալ տարի “Մանկական Եվրատեսիլը” “Spin the Magic” նշանաբանի տակ տեղի ունեցավ Հայաստանում Երևանի Մարզահամերգային համալիրում։ Մեր երկիրը մրցույթին ներկայացրեց պատանի երգչուհի Նարեն “DANCE!” երգով։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն “Oh Maman!” երգով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան