Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի աշխատակիցները շարունակում են հետևել երկրում կարմրուկի տարածման վիճակագրությանը։ Այս շաբաթվա սկզբին հաստատվել է 467 դեպք, հիվանդներից 325-ը երեխաներ են։
Նշվում է, որ հոսպիտալացված հիվանդներից 295-ը արդեն դուրս են գրվել։ Մասնագետները հիշեցնում են, որ անհրաժեշտ է երեխաներին պատվաստել համաձայն պատվաստումների օրացույցի։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան