Շինարարները ստիպված կլինեն ատեստավորում անցնել

 | 

Դեկտեմբերի 17-ին ուժի մեջ են մտնում “Լիցենզավորման մասին” և “Քաղաքաշինության մասին” օրենքներում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն բազմաբնակարանային շենքեր կարող են կառուցել միայն այն ընկերությունները, որոնք ունեն որակավորված մասնագետներ և հատուկ տեխնիկայի պարկ։ Նոր պահանջներին պատրաստվելու համար շինարարության ոլորտին 9 ամիս ժամանակ է տրվել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 17-ը։

Լիցենզիաները տրվելու են հինգ տարով, դրանք կլինեն “երեք մակարդակի” կապված աշխատանքների բարդությունից։
Առաջին մակարդակի լիցենզիան հնարավորություն է տալիս իրականացնել միայն վերանորոգում և բարեկարգում, երկրորդը մասնավոր տներ կառուցել, երրորդը կառուցել բազմաբնակարան շենքեր, հասարակական և արդյունաբերական շինություններ և ենթակառուցվածքային օբյեկտներ։
Ընկերությունները և շինարարները արդեն սկսել են Լիցենզավորման հայտեր ներկայացնել, դա կարելի է անել պետական ծառայությունների շինարարության ոլորտի պորտալում urban.e-gov.am։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև