2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում Ներքին Հանդ գյուղի ջրի ակունքն ու ջրագծի մի մասը հայտնվեցին ադրբեջանական բանակի վերահսկողության տակ: Ներկայումս մշակվել են նոր ջրագծի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, շինարարական աշխատանքները նախատեսված են 2024 թվականին։
Նոր ջրագծի անցկացման համար կփորվի 1-2 կմ երկարությամբ հորատանցք, որում ֆիլտրեր կտեղադրվեն:
Այժմ գյուղի բնակիչներն օգտվում են գետի «տեխնիկական» ջրից: Խմելու ջուրը նրանք տարաներով հավաքում են գյուղի տարածքում և շրջակայքում գտնվող երկու աղբյուրներից:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան