Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է Ճապոնիայում մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականների հաջողությունների մասին։ Մեր երկրի պատանի ներկայացուցիչները կարողացել են նվաճել 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, ինչպես նաև շնորհակալագիր։ Պատանիները մրցել են 112 երկրների 618 դպրոցականների հետ։
Արծաթե մեդալ են ստացել Ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցիներ Կամո Միրաքյանը և Արեգ Մկրտչյանը։ Նույն դպրոցի աշակերտ Վահան Բաղդասարյանը և “Քվանտ” վարժարանի աշակերտներ Համլետ Պետրոսյանը և Աղասի Դարբինյանը։
Շնորհակալագիր է ստացել Ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցի Ծովակ Եգորյանը։
Շնորհավորում ենք պատանիներին և ցանկանում ենք հետագա հաջողություններ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան