Մայրաքաղաքի քաղաքապետարանը պայքարում է ինքնակառույց շենքերի դեմ

 | 

Երևանի քաղաքապետարանը սկսել է զբաղվել բակերում անօրինական կառուցված շենքերի ապամոնտաժմամբ, որոնք իշխանությունների կարծիքով փչացնում են մայրաքաղաքի տեսքը։ Քանդում են մետաղական թիթեղից ավտոտնակները և ինքնակառույց զրուցարանները։ Դրա հետ մեկտեղ քաղաքապետարանում խոստացել են ձեռք չտալ ինքնակամ տնկված բերքատու ծառերը, այդ թվում նաև քարե ճանապարհահատվածների ձևավորման ժամանակ։

Երևանի շատ բնակիչներ դեմ են հանդես գալիս ինքնակառուկցների ապամոնտաժմանը։ Սեփականատերերին թույլ էր տրվել օրինականացնել շինությունները մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Մայրաքաղաքի իշխանությունները իրականացնում են բացատրական աշխատանքներ և խոստանում են բակերում կառուցել ժամանակակից խաղահրապարակներ և սպորտային հանգստի գոտիներ։ Այսպես անցյալ տարի Շենգավիթում բարեկարգել են 40 բակերի տարածքներ, ևս 30 -ը նախատեսում են բարեկարգել այս տարի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև