Երևանի մետրոպոլիտենի տասը կայարաններում միասնական վճարման համակարգի ներդրման շրջանակներում տեղադրել են ուղեվարձի վճարման մոտ 20 համակարգեր։ Այն հնարավորություն է տալիս չորս տարբեր եղանակով վճարել ուղեվարձը, այդ թվում նաև քարտային համակարգով։
Երևանի Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը նաև հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում գիծ դուրս կգա երեք վագոնով նոր շարժական կազմ, իսկ երեք ամիսների ընթացքում ևս երկուսը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան