Կարմրուկը չի նահանջում

 | 

Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնը շարունակում է կիսվել Հայաստանում կարմրուկ հիվանդության հետ կապված իրավիճակով։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը արդեն հասել է 452-ի, նրանցից 315-ը երեխաներ են։ Վերջին շաբաթվա վիճակագրության համաձայն 14 նոր հիվանդ կա։

Շաբաթվա ընթացքում հաստատված 14 դեպքերից 10-ը երեխաներ են։ Հիվանդներից մեկը հոսպիտալացվել է։
Հայաստանի առողջապահության նախարարությունը նորից հիշեցնում է ծնողներին, որ անհրաժեշտ է երեխաներին պատվաստել կարմրուկի դեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև