Հայ աշակերտը քիմիայի միջազգային օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճել

 | 

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտնել են, որ “Քվանտ” վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանը կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում գրավել է առաջին տեղը։ Նշվում է, որ այդ օլիմպիադային Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում էր առաջին անգամ։

Կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ինդոնեզիայում։ Դրան մասնակցել են 9 երկրների 92 ներկայացուցիչներ, որոնք ընտրվել են երկու առցանց օլիմպիադաների արդյունքներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև