Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշվի համերգով

 | 

Դեկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա համաշխարհային ճանաչում ունեցող դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ։ Ելույթ կունենան հայտնի երաժիշտներ, որոնց թվում հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, Արտո Թունջբոյաջյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, “Գաթա” խմբի ստեղնաշարային գործիքների երաժիշտ Գարեգին Առաքելյանը։ Նրանք կկատարեն տարբեր կոմպոզիցիաներ. հայկական ժողովրդական մեղեդիներ, էթնո-ջազային ստեղծագործություններ, հայտնի ֆիլմերի սոունդթրեքներ։ Նաև կցուցադրվեն Ջիվան Գասպարյանի ելույթների արխիվային կադրեր։

Համերգի անցկացման վայրը պատահական չի ընտրվել, հենց Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում են առաջին անգամ տեղի ունեցել մեծագույն դուդուկահարի առաջին ելույթները Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլի կազմում։ 70-ականներին նրան Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել։ Գասպարյանը բազմաթիվ մրցանակներ է ստացել, որոնց թվում Մեսրոպ Մաշտոցի անվան մեդալը և “Հայրենիքի համար ունեցած ավանդի ” առաջին աստիճանի մեդալը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև